«Մանչեսթեր Սիթի»-ին հավակնում է Վիկտոր Վալդեսին
«Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է պայմանագիր կնքել «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ խաղացողի կարգավիճակով պետք է հեռանա կատալոնյան ակումբից:
Նախկինում նշվում էր, որ Վալդեսը մոտ է «Մոնակո»-ի հետ պայմանագիր ստորագրելուն, սակայն բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով` ֆրանսիական ակումբին չի հաջողվել նախնական համաձայնության գալ դարպասապահի հետ: Այդ իրավիճակից ցանկանում է օգտվել «Մանչեսթեր Սիթի»-ն, որը պատրաստ է բարձր աշխատավարձով պայմանագիր առաջարկել իսպանացի վետերան դարպասապահին: