Զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլում՝ քաղաքապետարանի վրա
                        Հունվարի 27-ի լույս 28-ի գիշերը անհայտ անձինք զինված հարձակում են գործել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող քաղաքապետարանի շենքի վրա: 
Հաղորդվում է, որ քաղաքապետարանի շենքի վրա կրակ է բացվել ինքնաձիգից Տուժածներ չկան: Ոստիկանությունը նախաքննություն է սկսել: 
Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլում ևս մեկ զինված հարձակում էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական կուսակցության գրասենյակի ուղղությամբ: Հարձակման զոհ է դարձել կուսակցության 1 անդամ, ևս 5-ը վիրավորվել են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

