Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցին
Սիրիայում սպանվել է «Աբու Սանան» մականվամբ ադրբեջանցի զինյալը: Հաղորդվում է, որ վերջինս Ադրբեջանի Ղարաչուխուր շրջանի բնակիչ Վյուսալ Ռաջիբովն էր և Սիրիայում կռվում էր «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման շարքերում:
Մոջահեդները Ռաջiբովի լուսանկարը տեղադրել են համացանցում:
Սիրիայի քաղաքացիական պատերազմում մինչ օրս սպանվել է 100 ադրբեջանցի զինյալ: Վերջիններս կռվում էին տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում: