Հաքերները «Ռուսաստանի Բանկ»-ի հաշիվներից 2 մլրդ ռուբլի են գողացել. CNN
Հաքերներին հաջողվել է «Ռուսական Բանկ»-ի հաշիվներից գողանալ մոտ 2 մլրդ ռուբլի։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաաալիքը։
Տեղեկությունը հեռուստաալիքին հաստատել է բանկի անվտանգության ու տեղեկատվության պաշտպանության գլխավոր վարչության փոխտնօրեն Արտյոմ Սիչովը։
Նա հավելել է, որ բանկի աշխատակիցները կարողացել են կանխել հարձակումը և մասամբ վերադարձնել հափշտակած գումարը։
Չի նշվում, սակայն, թե հարձակումը երբ է տեղի ունեցել։
Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ն նախազգուշացրել էր, որ Ռուսաստանի ֆինանսական համակարգը թուլացնելու նպատակով արտասահմանյան հատուկ ծառայությունները հարձակումներ են նախապատրաստում։