Լիբանանի ԱԳՆ-ը «Ժնև 2»-ի անդամներին կոչ է անում աջակցել սիրիացի փախստականներին
Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրը «Ժնև-2» կոնֆերանսի իր ելույթի ընթացքում միջազգային հանրությանը հորդորել է օգնել, հումանիտար օգնություն տրամադրել սիրիացի բազմաթիվ փախստականների: Բազմաթիվ սիրիացիներ այժմ ապաստան են գտել Լիբանանում:
«Սիրիայում բռնության հետևանքների պատճառով տուժում են հարևան երկրները, որոնց թվում՝ Լիբանանը»,- հայտարարել է նա:
Ադնան Մանսուրը նշել է նաև, որ Սիրիայում տեղի ունցող ահաբեկչություններն ողջ տարածաշրջանի համար վտանգ են ներկայացնում: