ՄԱԿ-ը խորհուրդ է տալիս Լիբանանին ընդունել բոլոր սիրիացի փախստականներին
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիու Գութերեշը կոչ է արել Լիբանանին ընդունել բոլոր նրանց, ովքեր փախել են Սիրիայից։ Այս մասին հայտնում է BBC լրատվական միջոցը։
Հայտարարությունը հնչել է, երբ հինգշաբթի Լիբանանի նախարարը հայտնել է փախստականների հարցում քաղաքականությունը փոխելու կառավարության որոշման մասին, ըստ որի՝ լիբանանյան իշխանությունները կընդունեն միայն սահմանային շրջանների բնակիչներին, որտեղ մարտեր են ընթանում։
Նշենք, որ այժմ երկրում գտնվում է 1 մլն֊ից ավելի սիրիացի փախստական։