Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է սիրիացի փախստականներին քիչ սատարելու մեջ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել տեղական հեռուստատեսությամբ, որի ժամանակ Եվրամիությանը մեղադրել է սիրիացի փախստականներին քիչ աջակցություն ցուցաբերելու մեջ:
Համաձայն ՄԱԿ-ի՝ վերջերս տարածած հրապարակման, աշխարհում հաշվվում է շուրջ 50 մլն փախստական, որոնցից 1 մլն-ից ավելի սիրիացիներ ներկա պահին Թուրքիայում են ապաստանել: Էրդողանի պնդմամբ՝ Թուրքիայի իշխանություններն արգելել են մոտ 5,000 սիրիացի փախստականների մուտքը Թուրքիայի տարածք: Փախստականներից շատերը կասկածվել են ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ և ձերբակալվել են կամ արտաքսվել Թուրքիայից, իսկ 2012 թվականից մինչ այսօր Թուրքիայից ավելի քան 824 սիրիացի փախստական է արտաքսվել: