Իսրայելում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող «Ալ-Քաիդա»-ի 2 անդամի
                        Իսրայելի անվտանգության ծառայությունը ձերբակալել է Արևելյան Երուսաղեմի 2 բնակչի, ովքեր «Ալ-Քաիդա» խմբավորման հրամանով ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել:
 Թել Ավիվում և Երուսաղեմում միաժամանակ 5 օտարերկրյա մահապարտ զբոսաշրջիկներ պետք է ահաբեկչություն իրականացնեին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` հղում անելով իսրայելական հատուկ ծառայություններին:
Նրանք մտադիր էին պայթեցնել Երուսաղեմի Միջազգային կոնգրեսի պալատը և Թել Ավիվում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

