1507 դիտում
23:16 09-10-2023
Հիսունիննամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները հոկտեմբերի 7-ի ժամը 07.35-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս Բագրատաշենի սահմանային անցակետի մոտ երթևեկությանը զուգահեռ կայանելու համար մոտեցել են «Մերսեդես» մակնիշի բեռնատար ավտոմեքենային, որի 59-ամյա վարորդը խնդրել է մեքենայի դիրքը չուղղել և անձնագրի մեջ վրացական 20 լարի դրած՝ տվել է պարեկներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, 59-ամյա վարորդը ներկայացվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերով՝ Հակակոռուպցիոն կոմիտե:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, 59-ամյա վարորդը ներկայացվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերով՝ Հակակոռուպցիոն կոմիտե:
Նմանատիպ նյութեր
1991 դիտում
17:18 21-01-2014
Յանուկովիչը փորձել է 1 մլրդ դոլարով կաշառել Կլիչկոյին
Այս բաժնից
622 դիտում
22:46 11-02-2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է Կառավարության շենք ճանաչողական այցի մասնակիցներին
838 դիտում
22:11 11-02-2025
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում