Վիետնամում ուղևորներով լի մոտորանավում հրդեհ է բռնկվել
Վիետնամի հարավում այսօր ճեպընթաց մոտորանավում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը տեղի է ունեցել Հոշիմինա նավահանգստից գետ դուրս գալուց 15 րոպե անց:
Նավում եղել է 83 ուղևոր, որոնց թվում օտարերկրացիներ: Բորոր ուղևորները դուրս են նետվել գետը և լողալով ափ հասել: Տուժածներ չկան, փոխանցում է ITAR-TASS-ը` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին: