«Բարսելոնա»-ն Նեյմարի տրանսֆերի համար վճարել է 95 մլն եվրո
Հանրահայտ իսպանական El Mundo պարբերականը հոդված է հրապարակել, որի համաձայն «Բարսելոնա»-ն Բազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար վճարել ոչ թե 57 մլն եվրո, այլ 95 մլն եվրո: Այսինքն «Բարսելոնա» 38 մլն ավելի է վճարել, քան պաշտոնապես հայտարարվել էր:
Եթե տվյալ տեղեկությունը ճիշտ է, ապա Նեյմարը կդառնա կատալոնյան ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը:
Հիշեցնենք, որ Նեյմարը «Սանտոս»-ից «Բարսելոնա» տեղափոխվեց 2014 թվականի ամռանը: