Կլիչկոն կոչ է արել Յանուկովիչին արտահերթ ընտրություններ հայտարարել
«ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն գտնում է, որ Վիկտոր Յանուկովիչը պետք է նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ հայտարարի։ Այս մասին նա հայտարարել է Վերին Ռադայի կողասրահում, հայտնում է ITAR-TASS-ը։
Կլիչկոն հորդորով դիմել է Յանուկովիչին․ «Արեք դա, այն իրադրությունից դուրս գալու ելք է,դա տղամարդկային արարք կլինի»։
Ինչպես նաև նա կոչ է արել նախագահին նպաստել 2004թ․ սահմանադրության վերադարձմանը։
Կլիչկոն հայտարարել է, որ խորհրդարանը պետք է նոր կառավարություն ձևավորի, որի համար նրանք որպես ընդդիմություն պատրաստ են պատասխանատվություն ստանձնել։