Հայաստանում առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ
ՀՀ ԱԻ նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության փոխանցմամբ՝ հունվարի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: