Ավստրալիայում խոշոր անտառային հրդեհները 100-ից ավելի տներ են ավերել
Ավելի քան 100 բնակելի տուն է այրվել անտառային խոշոր հրդեհների պատճառով, որոնք մոլեգնում են Ավստրալիայի հարավային Վիկտորիա նահանգում, հաղորդում է BBC-ն:
Տարերային աղետի դեմ պայքարում են արդեն մի քանի շաբաթ: Աշխատանքներին ներգրավված է մի քանի հարրյուր հրշեջ: Նախօրեին, երբ նշվում էր Սուրբ Ծնունդը, Ուայ Ռիվեր և Սեփերեյշն Քրիք քաղաքներից բնակիչներին տարհանել են:
Հրդեհներն ակտիվացել են շոգ եղանակի պատճառով: