Ուկրաինայում պատգամավորները ծեծկռտուք են սարքել. տեսանյութ
Ուկրաինայի 2014թվականի պետբյուջեի հաստատման քվեարկության ժամանակ Ռադայի մի քանի պատգամավորներ ծեծկռտուք են սարքել, ինչի արդյունքում պատռվել է ընդդիմադիր պատգամավոր Ստեփան Կուբովի շրթունքը, և մի քանի այլ պատգամավորներ վնասվածքներ են ստացել:
Բացի այդ, ճակատի հատվածում վնասվածք է ստացել ռեգիոնալ Վլադիմիր Մալիշևը: Տարբերակներից մեկի համաձայն՝ Մալիշևը ցանկացել է քվեարկել մեկ այլ պատգամավորի փոխարեն, որից հետո ընդդիմադիրները հարվածել են նրան, իսկ ոմանք ասում են, որ Մալիշևին խփել է կուսակիցներից մեկը:
Սակայն անկախ ամեն ինչից Ռադան հաստատել է 2014թվականի բյուջեն: