211652_close_icon
views-count3847 դիտում article-date 17:31 16-01-2014

Քա՞նի դեպք ու պատահար է գրանցվել նախորդ տարի Լոռու մարզում. Lorinews.am

2013թ. ընթացքում Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից սպասարկվել են արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների առաջացման վերաբերյալ 502 ահազանգ, որոնցից` 265-ը – տեխնածին, 52-ը – տարերային, 185-ը – սոցիալ - կենցաղային և այլ բնույթի դեպքեր: Այս մասին[url=http://lorinews.am/glxavor-temaner-1/714-qani-depq-u-patahar-e-grancvel-naxord-tari-loru-marzum.html] lorinews.am[/url]-ին հայտնել են Լոռու մարզային փրկարարական վարչությունից: Արտակարգ դեպքերի ու պատահարների հետևանքով զոհվել են 43, վիրավորվել 277 մարդ: Նյութական վնասի չափը կազմել է 261.570.549 դրամ: 2012 թ-ի համեմատությամբ ընդհանուր դեպքերը նվազել են 309-ով, ընդ որում՝ 206-ով տեխնածին, 107-ով սոցիալ-կենցաղային, իսկ 4-ով աճել է տարերային բնույթի դեպքերը: Զոհվածների թիվը աճել է 9-ով, իսկ վիրավորներինը նվազել՝ 61-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 484.205.008 դրամով նվազել է արտակարգ դեպքերի հետևանքով առաջացած նյութական վնասի չափը: Մանրամասները` [url=http://lorinews.am/glxavor-temaner-1/714-qani-depq-u-patahar-e-grancvel-naxord-tari-loru-marzum.html]lorinews.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր