ԱՄՆ-ի Հայկական թանգարանում բացվել է «Մոռացված հերոսներ» ցուցահանդեսը
Վաշինգտոնի Հայկական թանգարանում բացվել է «Մոռացված հերոսներ. Հայկական լեգեոնն Առաջին համաշխարհային պատերազմում» ցուցահանդեսը: Դրանում ներկայացված են լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր թանգարանի հավաքածուից, նաև նյութեր Օսմանյան կայսրության դեմ մարտնչող հայ կամավորների մասին:
Թանգարանի խորհրդի նախագահ Արաքել Ալմասյանը և կուրատոր Գարի Լիմնդ- Սինանյանը “Բելիզիկյան պատկերասրահ”-ում թեմայի շուրջ քննարկումներ կկազմակերպեն