11047 դիտում
08:45 16-01-2014
Հաց չունեք՝ կերեք կարկանդակներ. Առավոտ
«Առավոտ»ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.
««Հաց չունեք՝ կերեք կարկանդակներ»՝ այս արտահայտությունը վերագրում են Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին, որն, ի դեպ, հետագայում հեղափոխականների կողմից մահապատժի ենթարկվեց։ Չնայած պատմաբանները պնդում են, որ հեղափոխականների գաղափարախոսներից մեկը՝ Ժան-Ժակ Ռուսոն, որը շրջանառության մեջ է դրել այդ ձևակերպումը, իրականում դա հորինել է, և թագուհին զուտ ժամանակագրական առումով չէր կարող նման բան ասել, այդուհանդերձ՝ ֆրազը շատ դիպուկ է և բնութագրում է բոլոր ժամանակների և բոլոր երկրների իշխանությունների ցինիզմը։
Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը խուսափում է այդպիսի տոնայնությունից և դա անում է միտումնավոր (ի տարբերություն շատերի՝ ես չեմ կասկածում նրա մտավոր ունակություններին)։ Նա ասում է՝ գումարներ տնտեսեք՝ մուծվելու համար, հարևաններից պարտք վերցրեք և քանի որ դա լեզվի սայթաքում չէ, այլ գիտակցաբար ընտրված ճանապարհ, ուրեմն ինչ-որ նպատակ ունի։ Ի՜նչ նպատակ՝ մարդկանց մեջ խորացնել ատելությո՞ւնը, նպաստել հեղափոխությա՞նը։ Այդ դեպքում արմատական ընդդիմադիրները, ի դեմս Գալուստ Սահակյանի, ունեն իրենց հավատարիմ գործակալը։ Հնարավոր է՝ է՜լ ավելի ընկճել, հուսահատեցնել մարդկանց։ Չգիտեմ, թե որքանով է այդ հաշվարկը ճիշտ։ Բայց բացառված չէ նաև, որ նման գործիչներն ընդհանրապես կորցրել են կապը իրականության հետ ու իսկապես համարում են, որ իրենք հրաշալի աշխատում են. և քաղաքացիներն ընդվզելու պատճառներ չունեն»,։
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2328 դիտում
21:28 10-04-2022
Խրամորթի կանայք 200-ից ավելի ժենգյալով հաց և կարկանդակներ են ուղարկել ռուս խաղաղապահներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6371 դիտում
10:51 15-03-2019
Պաշտոնյաները կարող են դուրս գալ փողոց և անցորդներին կարկանդակներ բաժանել․ «Առավոտ»
11194 դիտում
22:36 14-04-2017
«Հաց բերող, որ ասում ենք, շատ հաց բերողներ ունենք». Արշակ Զաքարյան. Aravot.am
Այս բաժնից
1564 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1870 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2260 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am