211652_close_icon
views-count2085 դիտում article-date 19:08 15-01-2014

Ռոնալդուն «Ռեալ»-ում հանդես կգա մինչև 40 տարեկան հասակը. գործակալ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդույի գործակալ Ժորժե Մենդեշը վստահ է, որ պորտուագալցին «Արքայական ակումբում» կմնա մինչև 40 տարեկան: «Ռոնալդուն «Ռեալ»-ում հանդես կգա մինչև 40 տարեկան հասակը: Մենք Կրիշտիանույի հետ միմյանց լավ ենք ճանաչում և հաղթած «Ոսկե գնդակը» նրա համար ուրախալի իրադարձություն էր: Այդ պահը նա ընդմիշտ կհիշի: Ռոնալդուի շրջապատում շատ անարդարություններ կան: Նա ֆանտաստիկ անձնավորություն է և իսկական պրոֆեսիոնալ»,- ասել է Մենդեշը:

Նմանատիպ նյութեր