211652_close_icon
views-count3338 դիտում article-date 14:20 23-01-2015

Ռոնալդուն իր կարիերան կավարտի «Ռեալ»-ում. գործակալ

Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Խորխե Մենդեշը կարծում է, որ Ռոնալդուի վեադարձը «Մանչեսթեր Յունայթեդ» քիչ հավանական է: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը պատրաստվում է իր կարիերան ավարտել «Ռեալ»-ում: «Ես գրեթե համոզված եմ, որ մինչև իր կարիերայի ավարտը Կրիշտիանուն չի հեռանա «Ռեալ»-ից: Նա մտադիր է ֆուտբոլ խաղալ մինչև 38-39 տարեկան հասակը: Այդ պատճառով Կրիշտիանուի առջև բազմաթիվ խաղեր կան «Ռեալ»-ի կազմում: Ռոնալդուն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի ամենավառ օրինակն է»,- ասել է Մենդեշը:

Նմանատիպ նյութեր