211652_close_icon
views-count1209 դիտում article-date 20:09 27-12-2014

Ռոնալդուն իր կարիերան կավարտի «Ռեալ»-ում. գործակալ

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հայտարարել է, որ պորտուգալացի հարձակվողը չի լքի «Արքայական ակումբը»: Նախկինում խոսակցություններ էին տարածվել, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: «Ես նրան գիտեմ այն ժամանակվանից, երբ նա դեռ 15 տարեկան էր: Երբ ես գնում եմ Մադրիդ,ապ անպայման հանդիպում եմ Ռոնալդուի հետ: Մենք առաջին հերթին ընկերական հարավերություններ ունենք: Ես համոզված եմ, որ Կրիշտիանուն իր կարիերան կավարտի «Ռեալ»-ում: Նա երջանիկ է այդ ակումբում և նախկինի պես տրամադրված է թիմի հետ նոր տիտղոսներ նվաճելուն»,-ասել է Մենդեշը:

Նմանատիպ նյութեր