ԱՄՆ-ում 17 տարեկան տղան մահացել է ծերությունից
                        ԱՄՆ-ում մահացել է Սեմ Բերնս անունով երիտասարդը, ով տառապում էր հազվադեպ գենետիկ հիվանդությամբ, որի հետևանքով մարդու օրգանիզմը վաղաժամ ծերանում է: 
17- ամյա երիտասարդը մահացել էր անցած շաբաթ՝ Բոստոնում: 
Ըստ վիճակագրության, նման հազվադեպ հիվանդությամբ տառապում է միլիոն մարդուց միայն մեկը: 
Նշենք, որ Բեռնսը «Կյանքը Սեմի տեսանկյունից» վավերագրական ֆիլմի հերոսն էր, որը կարճ ժամանակահատվածում հանրահայտ դարձավ և առաջադրվեց «Օսկարի»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

