211652_close_icon
views-count13786 դիտում article-date 14:59 15-01-2014

Հրդեհ` Նյու Յորքի օդանավակայանում. տուժել է մոտ 20 մարդ

ԱՄՆ Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 18 մարդ, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով NBC հեռուստաալիքին: Ոչ մեծ հրդեհը տեղի է ունեցել Lufthansa ընկերության բեռների տերմինալում: Ըստ ոստիկանության տվյալների, այրվել է աղբի կոնտեյներներից մեկը: 30 րոպե անց հրդեհը մարել է: Հրդեհի արդյունքում մթերքի այրման թունավորումից տուժել է օդանավակայանի 18 աշխատակից: 4 մարդ հիվանդանոցում են, տեղում 14 տուժածներ բժշկական օգնություն են ստացել: NBC հեռուստաալիքի տվյալների համաձայն, ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավակայանում տեղի է ունեցել վտանգավոր նյութերի արտահոսք, բայց ավելի ուշ լուրը հերքվել էր:

Նմանատիպ նյութեր