Դոնալդ Թրամփի հակառակորդները անկարգություն են հրահրել Նյու Մեքսիկո նահանգում
Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի մայրաքաղաք Ակբուքերքեքցիայում բախումներ են տեղի ունեցել երկրի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հակառակորդների ու ոստիկանության աշխատակիցների միջև, հաղորդում է Associated Press-ը:
Անկարգությունները սկսվել են այն ժամանակ, երբ Թրամփը հանդես էր գալիս ելույթով: Նշվում է, որ Նյու Մեքսիկոյում բնակվում է լատինոամերիկացիների ամենամեծ համայնքը, ովքեր և դեմ են Թրամփի քաղաքական հայացքներին:
Ցուցարարները բարձրացրել են «Թրամփը ֆաշիստ է» և «Մենք արդեն շատ ենք լսել» գրառումներով պաստառներ: Ոստիկանության հետ բախումներից հետո ցուցարարները վառվող նյութերով լի շշեր են նետել ոստիկանների վրա, ինչին ի պատասխան՝ նրանք կիրառել են արցունքաբեր գազ: