Էրդողանը պայքար է սկսել իրավապաշտպան կազմակերպությունների դեմ
Թուրքական ոստիկանությունը երկրի Վան նահանգում գործող Մարդու ազատության, իրավունքների պաշտպանության և հումանիտար օգնության (IHH) հիմնադրամի գրասենյակում խուզարկումներ է իրականացրել:
Թուրքական Haber7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն այսօր առավոտյան սկսել են խուզարկումները:
Հիմնադրամը հանդիսանում է Թուրքիայի խոշորագույն իրավապաշտպան և հումանիտար կազմակերպություններից մեկը: Այն նաև հանդիսանում է Ազատության նավատորմիմ պատկանող նավերով Գազայի հատվածին հումանիտար օգնություն փոխադրումների կազմակերպիչը::