211652_close_icon
views-count43607 դիտում article-date 10:00 24-10-2023

Կրակոցներ՝ Արարատի մարզում. Ուրցաձոր գյուղում հայտնաբերվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կրակոցի հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 22-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ՝ 34-ամյա Մարզպետ Կ.-ից, ով հայտնել է, որ Ուրցաձոր գյուղի հիվանդանոցի մոտ ինքը հայտնաբերել է իրեն պատկանող Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վրա հրազենային բազմաթիվ հետքեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում ոստիկաններին ու քննիչներին Մարզպետ Կ.-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01:30-ին մինչ 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հրազենից կրակելու միջոցով վնասել է իր տան դիմաց կայանված ավտոմեքենան:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 2 հատ որսորդական ողորկափող հրազենի կոտորակներ, իսկ ավտոմեքենայից հեռու հայտնաբերվել է որսորդական ողորկափող հրազենի փամփուշտի խիցկոնտենիեռ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության,  ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հրաչ Մ.-ն՝ իր անվամբ հաշվառված մեկփողանի որսորդական ողորկափող հրազենից:

Ոստիկանները հայտնաբերել են Հրաչ Մ.-ին և հանցագործության գործիք հրազենը, ապա նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր