211652_close_icon
views-count2218 դիտում article-date 15:28 07-03-2021

Մենք վճռական ենք` հաղթահարելու հայությանը հասցված անընդունելի փորձության հետևանքները և նպաստելու մեր հայրենիքի վերածննդին. «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնություն

Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքական խորը ճգնաժամը, երկրի առաջ ծառացած ճակատագրական նշանակություն ունեցող և պետության անվտանգությանն ուղղված մարտահրավերները, դրանց լուծման փաստացի հնարավորությունները, ինչպես նաև քաղաքական գործընթացների անկանխատեսելի զարգացումները պարտադրում են մեզ ձևավորել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնություն, որի առաջնահերթ և հրատապ խնդիր ենք հռչակում երկիրը կործանման եզրին հասցրած, պետականությունը հարցականի տակ դրած ապաշնորհ իշխանության հեռացումը և համարժեք իրավական գործընթացների գեներացումը:

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության երկարաժամկետ նպատակն է իր բոլոր հնարավորությունների ներդրմամբ նպաստել որակապես նոր մակարդակի հայոց պետականության ստեղծմանն ու զարգացմանը:

Այդ խնդրի լուծման նպատակով` «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամները, Սփյուռքի և Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների հետ մեկտեղ, որոշելու են միավորված հայրենիքի զարգացման ռազմավարական ուղին և, համախմբելով հայության ներուժը, լուծելու են համազգային խնդիրները: Մասնակցելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ առաջնահերթ կարգախոս ենք հայտարարելու որակապես նոր՝ իրավական, քաղաքական, տնտեսական համակարգերի ձևավորումը:

Մենք վճռական ենք` հաղթահարելու հայությանը հասցված անընդունելի փորձության հետևանքները և նպաստելու մեր հայրենիքի վերածննդին՝ ժամանակակից աշխարհին և մեր ազգային արժեհամակարգին հարիր պահանջներին համահունչ:

ՄԻԱՑԻ՛Ր ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ:

Վստա՛հ եղիր, ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ:

Սա բաց նախաձեռնություն է և բոլոր ուժերը կարող են մասնակցել առաջիկա քննարկումներին, որոնց մասին կտեղեկացնենք հաջորդիվ։

 «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության մամուլի ծառայություն  

Նմանատիպ նյութեր