1974 դիտում
16:15 12-02-2021
ԻՀՊԿ-ի հրամանատարն Իրանի հակառակորդներին նախազգուշացրել է երկրի պաշտպանական հզորության մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ յուրաքանչյուր ոք, ով վատն է ցանկանում Իրանին, եւ նրա թշնամիները, պետք է վախենան երկրի պաշտպանական ուժից, որը ցուցադրվել է վերջին զորավարժությունների ընթացքում, հայտնում է News.am-ը՝ հղում անելով Mehr-ին:
Սալամին ուրբաթ օրը ելույթ է ունեցել «Payambar-e Azam 16 (Մեծ մարգարե)» անվանումով պատերազմական խաղերի կուլուարներում, որոնք անցկացվում էին ԻՀՊԿ ցամաքային ուժերի կողմից հարավարեւմտյան Խուզեստան նահանգում:
Նրա խոսքով` Իրանի զինված ուժերը միշտ պահպանել են «հեղինակության, պաշտպանության, դիմադրության եւ ագրեսիայի» ոգին թշնամիների դեմ:
«ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի մարտական ուժը շատ ավելին է, քան մենք այսօր տեսնում ենք, եւ այդ զորավարժությունների ընթացքում մենք այդ ուժի միայն մի փոքր օրինակը ցույց տվեցինք»,- ասել է ԻՀՊԿ հրամանատարը:
Երբ այս բոլոր ուժերը միավորվեն, թշնամիների ուղղությամբ տոտալ կրակ կբացվի, շեշտել է նա: Նշելով, որ թշնամիները վախենում են Իրանի ցամաքային զորքերի անսասան քայլերից` գեներալ-մայոր Սալամին հավելել է, որ «երկրի տարածքային ամբողջականությունը ոչ մի րոպե չի անտեսվելու»:

Նմանատիպ նյութեր
1318 դիտում
10:53 24-03-2023
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Իրանի սահմաններ
44275 դիտում
09:40 19-09-2016
Կարեն Գրիգորյանը ձայների մեծամասնությամբ ջախջախեց իր հակառակորդներին՝ վերընտրվելով Էջմիածնի քաղաքապետ
4875 դիտում
20:17 26-05-2019
Թուրքիան զենք է մատակարարել Սիրիայի և Ռուսաստանի հակառակորդներին. «Ռոյթերս»
Այս բաժնից
505 դիտում
22:53 25-04-2024
Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին
604 դիտում
21:45 25-04-2024
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է