1621 դիտում
10:19 22-01-2021
Ռուսաստանը և Իսրայելը քննարկում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրության հարցը
Ռուսաստանն ու Իսրայելը քննարկում են պատվաստանյութերի համատեղ արտադրության հարցը, հայտարարել է Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը «[url=https://ria.ru/20210122/vaktsina-1594105245.html]ria.ru[/url]»-ին տված հարցազրույցում:
«Այո, հարցը օրակարգից չի հանվել, և երկկողմ քննարկվում է պատվաստանյութի հնարավոր համատեղ արտադրության հարցը։ Իսկ թե դա ինչ տեսակի պատվաստանյութ է, ես հիմա չեմ կարող ասել, քանի որ այն առայժմ բանակցությունների առարկա է: Հնարավոր են շատ այլ տարբերակներ, ասենք՝ AstraZeneca- ի հետ, Բրիտանիայում գրանցված այս ընկերության հետ կապեր ունի և՛ Ռուսաստանը, և՛ Իսրայելը։ Կարող են լինել այլ տարբերակներ նույնպես։ Իմ կողմից հիմա անհիմն կլինի կանխատեսումներ անել նման համագործակցության վերաբերյալ», - ասել է Վիկտորովը:
Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցում քննարկել են համագործակցության խորացման հարցը՝ ներառյալ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համատեքստում:
Նմանատիպ նյութեր
1893 դիտում
14:40 14-01-2021
ԱՀԿ-ն գնահատել է առկա պատվաստանյութերի արդյունավետությունը COVID-19- ի նոր շտամների դեմ
1880 դիտում
13:30 04-02-2021
Հայաստանն ակնկալում է մարտից ունենալ Covid-19-ի դեմ պատվաստանյութերի որոշակի խմբաքանակ
Այս բաժնից
535 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
631 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է