211652_close_icon
views-count29772 դիտում article-date 23:34 25-12-2018

Երևանում վրաերթի է ենթարկվել «Արդշինինվեստբանկ»-ի վարչության պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Ավան Առինջ թաղամասի բնակիչ, 39-ամյա Ստեփան Շմավոնյանը իր վարած Nissan մակնիշի 35 QC 823 համարանիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ և Զաքյան փողոցերի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 35-ամյա Ոսկան Ոսկանյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է «Արդշինինվեստբանկ»- ում՝ որպես վարչության պետի տեղակալ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր