211652_close_icon
views-count21479 դիտում article-date 09:41 18-12-2018

Երևան-Գյումրի ավտոճանապարհին Toyota-ի՝ վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով տեղի է ունեցել ավտովթար. Opel-ը բախվել է Toyota-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 107 կմ հատվածում՝Հայրենյանց գյուղի խաչմերուկում, բախվել են 56-ամյա Ալիկ Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 497 AN 61 համարանիշի և Սիսակ Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 35 ZQ 840 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն Opel-ի վարորդը դեմքի մասում ստացել էր վնասվածք, բայց նա հրաժարվեց բժշկական օգնությունից։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ն, ով չթույլատրված վայրից շրջադարձ է կատարել՝ վթարային իրավիճակ ստեղծելով Opel-ի վարորդի համար, ինչն է դարձել է վթարի պատճառ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտին Գրիգորյանի ընկերությանը և նշված ավտոմեքենայով ուղևորափոխադրումներ են իրականացվել։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Դ. Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, վարորդներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր