38381 դիտում
21:48 18-10-2021
Ավտովթար Երևանում. Nissan-ի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով Opel-ը կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Գայի պողոտայի թիվ 4 հասցեի դիմացի հատվածում Երևանի բնակիչ, 29 –ամյա Աբգար Խ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Վահան Հ.-ի կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայի երևեկության նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով վերջինս, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել է, իսկ վարորդ Վահան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքեյանի, վաշտի հրաանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկներ Արմեն Օրդուխանյանն ու Վարդան Խոցանյանը , որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն նշված վայրում:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+