211652_close_icon
views-count5043 դիտում article-date 22:19 16-12-2018

ԱՄՆ-ում հայտնել են վեցերորդ սերնդի սուպերկործանիչի արժեքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի հարցերով հանձնաժողովի զեկույցից հայտնի է դարձել, թե ինչ արժեք է ունենալու 6-րդ սերնդի ամերիկյան կործանիչը, որն այժմ կոչվում է PCA (Penetrating Counter Air): Նոր սուպերինքնաթիռը 15 տարի անց փոխարինելու է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բոլոր ինքնաթիռները՝ բացի F-35-ից: Մեկ նման ինքնաթիռը կարժենա մոտ 300 մլն դոլար: Ապագայի կործանիչի բարձր արժեքը կապված է «մի շարք բարձր տեխնոլոգիական որոշումների կիրառման հետ, որոնց իրագործումը մեծ ծախսեր է պահանջում», նշել է Defense News-ը: Իր ավիացիոն պարկը ամբողջությամբ թարմացնելու համար ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը պետք է ձեռք բերեն 414 նման ինքնաթիռ: Ընդ որում, ինչպես հայտնի է դարձել, վեցերորդ սերնդի առաջին կործանիչը ամերիկյան բանակ պետք է մտնի 2030 թվականին, որից հետո շարքից դուրս կբերվեն A-10 գրոհային, F-15, F-16 7 F-22 կործանիչները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր