3228 դիտում
21:17 14-12-2018
Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ մարզիկ. ՖՈՏՈՇԱՐՔ
Երեկ անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլը:
Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ, զինվորականներ, այլ հյուրեր:
Մրցանակակիրները որոշվել են միջոցառման մասնակիցների առցանց քվեարկությամբ՝ յուրաքանչյուր անվանակարգում նախնական ընտրությունն անցած 3 թեկնածուներից:
«Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018»-ի մրցանակակիրներ են դարձել՝ «Երիտասարդ գիտնական» անվանակարգում՝ Արմեն Գյուրջինյանը, «Երիտասարդ բժիշկ» անվանակարգում՝ Դավիթ Պարյանը, «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում՝ Դիանա Եղյանը, «Երիտասարդ գյուղատնտես» անվանակարգում՝ Սերյոժա Կոտոլկյանը, «Երիտասարդ աշխատող» անվանակարգում՝ Արթուր Նաջարյանը, «Երիտասարդ գործարար» անվանակարգում՝ Տաթև Մուրադյանը, «Երիտասարդ մարզիկ» անվանակարգում՝ Սիմոն Մարտիրոսյանը, «Երիտասարդ մշակութային գործիչ» անվանակարգում՝ Սերգեյ Սմբատյանը, «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգում՝ Արփի Կոջոյանը, «Տարվա երիտասարդ» անվանակարգում՝ Գրիգոր Դաշտոյանը, իսկ «Հայրենիքի երիտասարդ պաշտպան» անվանակարգում՝ առանց քվեարկության հաղթող են ճանաչվել բոլոր թեկնածուները՝ ապրիլյան պատերազմի մասնակիցներ Գևորգ Մանուկյանը, Ավետիս Զարգարյանը և Դանիել Դավթյանը:
Տարվա «Երիտասարդ աշխատող» ճանաչված Արթուր Նաջարյանին մրցանակը հանձնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, իսկ տարվա «Երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթող ճանաչված Սիմոն Մարտիրոսյանն իր մրցանակը ստացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2820 դիտում
21:33 04-07-2016
Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի առաջնության լավագույն մարզիկ
3145 դիտում
21:22 22-01-2020
Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն ծանրորդի կոչման հավակնորդ
856 դիտում
19:32 20-01-2015
Իբրահիմովիչը ճանաչվել է Շվեդիայի տարվա լավագույն մարզիկ
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում