3120 դիտում
21:33 04-07-2016
Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի առաջնության լավագույն մարզիկ
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն մարզիկ:
Թբիլիսում կայացած աշխարհի առաջնությունից հետո հայ մարզիկը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է մրցաշարի լավագույն մարզիկ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Թբիլիսում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժություն բարձրացրեց բոլոր երեք մոտեցումներն էլ: Նախ 175 կգ, հետո 182 կգ և վերջում էլ 187 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրումում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նախ գլխավերևում պահեց 210 կգ, այնուհետ 220 կգ և 225 կգ և կրկին արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 412 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:
Նմանատիպ նյութեր
3510 դիտում
21:17 14-12-2018
Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ մարզիկ. ՖՈՏՈՇԱՐՔ
3234 դիտում
17:58 02-07-2016
Սիմոն Մարտիրոսյանը` ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
6924 դիտում
14:09 23-06-2017
Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Այս բաժնից
3805 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2788 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2566 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ