211652_close_icon
views-count2150 դիտում article-date 12:26 12-12-2018

Իրականում ձայներս ավել են, մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ անել, արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են. Վահե Էնֆիաջյան

Երևանի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ԲՀԿ-ի կողմից առաջադրված ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականում ավելի շատ քվեներ է ստացել, քան արձանագրվել է և լուսանկարներ է հրապարակել: «Իրականում ձայներս ավել են... Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, և արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց և վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։ Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է»,-գրել է Վահե Էնֆիաջյանը։ Հիշեցնենք, որ մեկ օր առաջ նա հայտարարել էր, թե ԲՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգով թիվ 4 ընտրատարածքում զբաղեցրել է 1-ին տեղը: «Միևնույն ժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ առաջին տեղում եմ Երևանի բոլոր 4 ընտրատարածքներում, որոնք ընդգրկում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները։ Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է և շարունակելու ենք գործել մեզ ընձեռված հնարավորությունների և լիազորությունների շրջանակներում: Շնորհակալ եմ ինձ սատարած բոլորին, որոնց շնորհիվ արձանագրվեց այս հաղթանակը: Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին վստահության համար: Շնորհակալ ու երախտապարտ եմ իմ բոլոր ընկերներին, բարեկամներին, թիմակիցներին ու աջակիցներին: Ամեն ինչ դեռ առջևում է»,- գրել էր նա: [img]http://st0.shamshyan.com/editor/0706620001544603144586760.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/097083500154460314431609.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0198351001544603145117412.jpg[/img]

Նմանատիպ նյութեր