211652_close_icon
views-count68615 դիտում article-date 20:36 11-12-2018

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 2 Toyota, Opel-ը, Volkswagen-ը, KIA-ն ու Honda-ն. Opel-ը հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններոմ Իսակովի պողոտայում՝ ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց, բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 OT 229 համարանիշի KIA մակնիշի 555 ԼԼ 12 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 XP 843 համարանիշի, Honda Edix մակնիշի 01 ON 044 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 71 DP 700 համարանիշի և Toyota 4runner մակնիշի 12 ՕՍ 212 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Opel Astra-ն հայտնվել է ճանապարհը բաժանող բետոնե արգելապատնեշի վրա: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր