211652_close_icon
views-count1631 դիտում article-date 21:30 11-12-2018

Խանութից գողություն կատարողը մեկ ժամ անց հայտնաբերվեց

Դեկտեմբերի 10-ին ժամը 4-ն անց 45-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող խանութը թալանում են: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ խանութի մուտքի դռան փականը կոտրելու միջոցով ներխուժելով՝ գողացել են հագուստ, կոշիկներ և ժամացույցներ: Նույն օրը, ժամը 5-ն անց 40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Բայրոնի փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Թաթուլ Մ.-ին: Վնասի չափը պարզվում է: Թաթուլ Մ.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր