211652_close_icon
views-count1995 դիտում article-date 16:25 10-12-2018

Յոահիմ Լյով. Ցավոք, Օզիլը հրաժարվում է ինձ հետ շփվել

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, թե ինչու Մեսութ Օզիլը առայժմ չի շփվել իր հետ՝ հավաքականից իր հեռանալու առթիվ: «Մեսութը մարզմանը բացակայում էր, երբ ես այցելեցի «Արսենալի» մարզաբազա: Ստիպված եմ ընդունել, որ նա հրաժարվում է ներկա պահին մեր հետ հանդիպել: Պատճառները չգիտեմ: Ես խիստ հիասթափված եմ, որ նա իր որոշման մասին ինձ անձամբ չի տեղեկացրել: Օզիլից ոչ մի ազդակ չի եղել: Կցանկանայի, որ ամեն ինչ այլ կերպ լիներ, սակայն եթե այսպես է տեղի ունեցել, ուրեմն թող այդպես էլ լինի», ասել է Լյովը:

Նմանատիպ նյութեր