211652_close_icon
views-count7279 դիտում article-date 10:09 10-12-2018

Գեղարքունիքի 4 գյուղերում նկատելի առավելությամբ հաղթում է «Իմ քայլը» դաշինքը

Գեղարքունիքի մարզի, Տորֆավան, Վանեվան, Արտանիշ եւ Շողակաթ գյուղերում արդեն հայտնի են դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: «[url=https://armenpress.am/arm/news/957593.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների տվյալներով՝ մյուս կուսակցություններից կամ դաշինքներից նկատելի առավելությամբ առաջ է ընթանում «Իմ քայլը» դաշինքը: Շողակաթ համայնքի Արտանիշ գյուղում 440 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 260 ընտրող, որոնցից 200-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ շահած 36 ձայնով: 5 ձայն շահել է ՕԵԿ-ը, 5 ձայն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 4 ձայն՝ «Մենք» դաշինքը, 3-ական ձայն՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը: Շողակաթ գյուղում գրանցված 336 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 249-ը, որոնցից 208-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, 11 ձայն շահել է ՀՅԴ-ն, 10 ձայն՝ ԲՀԿ-ն, 8 ձայն՝ ՀՀԿ-ն, 4 ձայն՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը, 2 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը, 1 ձայն՝ ՕԵԿ-ը: Տորֆավան գյուղում գրանցված 318 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 171-ը, որոնցից 127-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: Երկրորդ տեղում «Մենք» դաշինքն է՝ 13 ձայնով: ՀՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» շահել է 7-ական, ԲՀԿ-ն՝ 5, ՀՅԴ-ն՝ 3 ձայն: Վանեվան գյուղում գրանցված 254 ընտրողից ընտրությանը մասնակցել է 167-ը, որոնցից 117-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին: 16 ձայն շահել է ՀՅԴ-ն, 10 ձայն՝ ԲՀԿ-ն, 4 ձայն՝ «Լուսավոր Հայաստանը»: Գեղարքունիքի խոշոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր