1582 դիտում
12:53 08-12-2018
Հայաստանի և Սլովակիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հետ կապված հարցեր
Դեկտեմբերի 7-ին Միլան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց իր գործընկերոջը ԵԱՀԿ-ում նախագահությունն ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին:
Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի, կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիների շուրջ: Երկուստեք կարևորեցին բազմակողմ համագործակցության ձևաչափի շրջանակներում սուվերեն հավասարության սկզբունքի անշեղ երաշխավորումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հայ-սլովակյան հարաբերությունների օրակարգային հարցեր, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլեր: Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց նորարարության, բարձր տեխնոլոգիաների և ստեղծարար կրթության ոլորտներում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր սլովակ գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները՝ այս համատեքստում ընդգծելով հանգուցալուծման հիմնական շահառուների՝ մարդկանց կենսական անվտանգության ապահովման կարևորությունը:
Նմանատիպ նյութեր
1861 դիտում
13:47 25-09-2018
Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր
766 դիտում
13:54 09-03-2023
Հայաստանի ու Օմանի ԱԳ փոխնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
Այս բաժնից
727 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
451 դիտում
12:55 26-04-2024
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները