211652_close_icon
views-count2846 դիտում article-date 17:51 07-12-2018

Մեր խոսակցությունն ինձ բավարարեց. Փաշինյանը՝ Լուկաշենկոյի պարզաբանման մասին

Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում պահանջել է։ Լրագրողների հարցին՝ ի՞նչ պարզաբանում է պահանջել ու ինչպե՞ս է ընթացել խոսակցությունը, Փաշինյանն ասել է. «Գիտեք, եթե ես իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ այդպես անեմ։ Մեր խոսակցությունն ինձ բավարարեց», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Սանկտ-Պետերբուրգում պատրաստվում էր պարզաբանում պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ վերջինիս կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը կազմակերպուպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր