211652_close_icon
views-count1394 դիտում article-date 15:56 07-12-2018

Ջեսի Լինգարդ. Հավատում ենք, որ «ՄՅՈւ»-ն տեղ կգրավի թոփ-4-ում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը գնահատել է թիմի շանսերը Անգլիայի առաջնությունում: «Կարծում եմ, թիմն հավատում է, որ լավագույն քառյակում տեղ գրավելու հնարավորությունները պահպանվում են: Մրցաշրջանը ուշ է ավարտվելու: Այնպես որ, մենք պետք է խաղից խաղ առաջ գնանք և ձգտենք ամեն խաղում հաղթել: Դա է ամենակարևորը: Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, հատկապես՝ այս ամիս: Անհրաժեշտ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը լիովին պատրաստ լինի: «ՄՅՈւ»-ն միշտ ճնշման տակ է: Հարցն այն է, թե ինչպես ես դա հաղթահարում: Մենք՝ խաղացողներս, պարզապես վայելում ենք ֆուտբոլն ու ցանկանում հաղթել: Դա է ամենակարևորը», ասել է Լինգարդը:

Նմանատիպ նյութեր