211652_close_icon
views-count3715 դիտում article-date 23:51 06-12-2018

Ունեի Էմերի. Գենդուզին պետք է մազերը կտրի, որ այլևս խնդիր չլինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (2:2) թիմի կիսապաշտպան Մատեո Գենդուզիի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Խաղի ժամանակ Ֆելայնին քաշել է մրցակցի մազերը: Մրցավարը բելգիացու խախտման համար ընդամենը տուգանային հարված էր նշանակել: «Այժմ տեսախցիկներ կան: 90 րոպեի ընթացքում տեղի ունեցող ցանկացած պահ կարող է տեսնել ցանկացած ոք: Խաղացողը կարող է ստանալ դեղին կամ կարմիր քարտ: Բայց խաղադաշտում տեղի ունեցող ամեն ինչ պետք է մնա խաղացողների մեջ՝ իմ կարծիքով: Կարծում եմ, լավագույնը, ինչ կարելի է անել հաջորդ խաղին՝ կտրել Մատեոյի մազերը: Այդ ժամանակ խնդիրը կլուծվի», ասել է Էմերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր