211652_close_icon
views-count1459 դիտում article-date 22:42 06-12-2018

Հայաստանում է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկա մակարդակը, քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար նշել է, որ 15 տարվա համագործակցության ընթացքում ՀՀ զինված ուժերը և Կանզասի ազգային գվարդիան իրականացրել և շարունակում են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք հանդիսանում են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության կարևոր բաղադրիչներ: Գեներալ-մայոր Լի Թաֆանելին հավաստիացրել է, որ Կանզասի ազգային գվարդիան, որպես նահանգային համագործակցության ծրագրով Հայաստանի գործընկեր, շարունակելու է զարգացնել համագործակցությունը խաղաղապահության, ռազմական բժշկության, անձնակազմի մարտավարական պատրաստության և այլ ավանդական դարձած ուղղություններով, միևնույն ժամանակ դրական արձագանքելով բոլոր նոր նախաձեռնություններին: Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին է հանձնել Կանզասի նահանգապետ Ջեֆֆրի Կոլյերի կողմից ստորագրված հռչակագիրը, որով 2018թ, դեկտեմբերի 6-ը հռչակվել է Կանզաս-Հայաստան համագործակցության օր: Կանզասի նահանգապետ Ջեֆֆրի Կոլյերը դեկտեմբերի 7-ին կժամանի Հայաստան և Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակության ուղեկցությամբ կմասնակցի 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր