211652_close_icon
views-count1138 դիտում article-date 17:38 05-12-2018

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհին ձնախառն անձրև է տեղում: Ջերմուկի, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: [b]Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար:[/b] Սիսիանի «Զանգեր» հատվածում, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր