211652_close_icon
views-count67470 դիտում article-date 20:08 24-11-2018

Հերթական արտառոց դեպքը Գյումրիում. ՌԴ 21-ամյա քաղաքացուհին պնդում է, որ իրեն քնած ժամանակ բռնաբարել են

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ նոյեմբերի 23-ին, Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Լաուրա Տիմոֆեանը և հայտնել, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին, իր տանը քնած ժանանակ, իր ընկերոջ , Գյումրի քաղաքի բնակիչ, 37-ամյա Ռոմիկ Գալստյանի ընկերը՝ 31-ամյա Մասիս Բաղդասարյանը, իրեն բռնաբարել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնում հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Լ. Տիմոֆեանին քնած ժամանակ «բռնաբարած» Մ.Բաղդասարյանին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր