211652_close_icon
views-count21904 դիտում article-date 22:52 22-11-2018

Երևանում՝ Իսակովի պողոտայում, 26-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ, 26-ամյա Սեյրան Մնացականյանը Իսակովի պողոտայում՝ 30-ամյակի հուշարձանի մոտ, իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 35 TF 561 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի մայթեզրի բազալտե քարին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր