211652_close_icon
views-count3303 դիտում article-date 16:07 22-11-2018

Հյուսիսային և Հարավային Կորեաների զինվորականները միացրել են ճանապարհն ապառազմականացված գոտում

Հյուսիսային և Հարավային Կորեայի զինվորականները նոյեմբերի 22-ին միացրել են ճանապարհն ապառազմականացված գոտում: Այդ մասին հայտնլ է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Tass-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սեուլը և Փհենյանը 65 տարվա ընթացքում առաջին անգամ կմիացնեն 12 մետր առավելագույն լայնությամբ գրունտային ճանապարհն ապառազմականացված գոտում: «Դա պատմական նշանակություն ունի, քանի որ ուղու բացումը, որը Հյուսիսն ու Հարավը միացնում է այն շրջանում, որտեղ տեղի են ունեցել ամենակատաղի մարտական գործողությունները, թույլ կտա արդյունավետորեն առաջ տանել աճյունների որոնման համատեղ աշխատանքը՝ երբեմնի պատերազմի սպիները հարթելու համար»,- նշված է Հրվ. Կորեայի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Նախագիծը ռազմական համաձայնագրի մի մասն Է, որը 2 երկրների պաշտպանության նախարարներն ստորագրել են այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարները Փհենյանում հանդիպեցին 2018 թվականի սեպտեմբերին կայացած գագաթնաժողովում։

Նմանատիպ նյութեր