211652_close_icon
views-count2577 դիտում article-date 11:30 18-11-2018

Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով անհայտ կորած քաղաքացիների թիվը գերազանցել է 1200-ը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում բռնկված անտառային հրդեհների հետևանքով անհայտ կորած քաղաքացիների թիվը գերազանցել է 1200-ը: Այս մասի հայտնում է «РИА Новости» գործակալությունը: «Անհայտ կորածների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 1276 մարդ, այսինքն՝ աճել է 275-ով: Անցյալ գիշեր հայտնաբերվել է ևս 5 մարդու մարմնի մնացորդներ, այսպիսով մահացածների ընդհանուր թիվն այժմ կազմում է 76 մարդ», - ասել է շերիֆ Բյութ Քորի Հոնին: [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/17/1110357/]Հիշեցնենք[/url], որ նոյեմբերի 8-ին Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել էր 71-ի: Ավելի քան 1000 մարդ համարվում էր անհետ կորած: Նշվում է, որ Կալիֆոռնիայում մոլեգնած անտառային հրդեհների նահանգի պատմության մեջ ամենամահաբեր ու պատճառած նյութական վնասի չափով խոշորագույն անտառային հրդեհներն են:

Նմանատիպ նյութեր